Ինչպես էին ապրում արքաները. նրանց շքեղ պալատների պատմությունները


Ինչպես էին ապրում արքաները. նրանց շքեղ պալատների պատմությունները
Հունիս 4 22:37 2020

Բազմաթիվ հարյուրամյակներ շարունակ հասարակ մահկանացուները կարողացել են միայն երազել միապետների ամրոցներում լինելու մասին : Մեր օրերում թագավորական պալատներ այցելելու հնարավորություն տրված է յուրաքանչյուրին : Ահա թե որոնք են զբոսաշրջիկների շրջանում հայտնի այն պալատական համալիրներն ու կառույցները, որոնք հարկ է ներառել տուրիստական երթուղու մեջ :

 

 

Մանդալայը Մյանմայում

Մանդալայը բիրմանյան թագավորների վերջին դինաստիայի ամրոցն է, որը կառուցվել է 1857-1859 թթ. նույնանուն բլրից ոչ հեռու և հայտնի է որպես Մեծ ոսկե արքայական պալատ : Ի սկզբան պալատական համալիրի բոլոր կառույցները նույն ոճի մեջ էին կառուցված, սակայն երբ Բիրման դարձավ Բրիտանական կայսրության գաղութը, պալատը տեղի բնակիչների կողմից սկսեց ընկալվել որպես անկախության և ինքնուրույնության խորհրդանիշ :

Երկրորդ աշխարհամարտի ժամանակ կառույցների մեծ մասն ավիրվեց : Պահպանվեց միայն Արքայական դրամի այգին ու պահակադիտանոցը : Համալիրի մյուս մասը վերականգնվեց 1990-ականներին :

 

Ալ Ալամը Օմանում

Ալ Ալամի ամրոցը չի առանձնանում իր ճոխությամբ, սակայն, միևնույն է, վեհ է թվում : Չնայած որ կառույցն ունի ընդամենը 200 տարվա պատմություն, այն թվում է ժամանակակից ու ներդաշնակորեն է դիտվում շրջապատող կառույցների հետ : Կառույցում համադրվում են արաբական ու հնդկական ճարտարապետության ավանդույթները :

Ամրոցը օմանյան սուլթան Քաբուս բեն Սաիդի գործող նստավայրն է, սակայն հիմնականում օգտագործվում է որպես մեծ միջոցառումերի և պաշտոնական դեմքերի ընդունման վայր : Ցավոք, զբոսաշրջիկներին ներս չեն թողնում, սակայն նրանք կարող են պտտվել շրջապատող այգում և հիանալ ամրոցով դրսից :

 

Հավա Մահալը Հնդկաստանում

Հավա Մահալն առանձին ամրոց չէ, այլ դրա հինգերորդ հարկի թևը, որը Ջայպուրում հայտնվել է 1799 թվականից ոչ ուշ : Վարդագույն կառույցը առաձնանում է իր յուրահատուկ ձևով : Զբոսաշրջիկների և տեղի բնակիչների մոտ Հավա Մահալը հայտնի է որպես Քամիների ամրոց : Սա կապված է նրա հետ, որ կառույցն ունի 953 պատուհան, շնորհիվ որոնց ներսում միշտ շատ ցուրտ է :

Կառույցի ևս մեկ առանձնահատկություն է աստիճանների բացակայությունը. դրանք փոխարինված են բարակ անցումներով : Նման հետաքրքիր կառույցը պայմանավորված է նրանով, որ նախկինում տոների ժամանակ ներսում գտնվում էին ազնվական կանայք, որոնց չէր կարելի փողոց դուրս գալ, սակայն 5-րդ հարկից նրանք կարող էին հետևել անցուդարձին :

 

Արգելված քաղաքը Չինաստանում

Արգելված քաղաքը կամ Գուգունը հսկայական պալատական համալիր է Պեկինի կենտրոնում, որում ավելի քան 500 տարի շարունակ ապրել են 24 չինացի կայսրեր :

Համալիրը կազմված է 980 կառույցերից և ավելի քան 8 հազար սենյակներից,և չնայած որ դրանցից ոչ բոլորն են ազատ այցելության համար, տեսնելու այլ շատ բաներ կան : Բացի հենց կառույցներից, զբոսաշրջիկները կարող են տեսնել չինացի կայսրերի սպասքը, հագուստը, զարդերն ու այլ իրերը :

 

Պենան Պորտուգալիայում

Պենայի հեքիաթային ամրոցը, որը կառուցվել է XIX դարում, հիշեցնում է դիսնեյի մուլտֆիլմերի պալատները : այն կառուցել են պորտուգալացի թագուհի Մարիա II Ֆերդինանդի վանքի ավիրակների վրա :

Ուշադրություն է գրավում ոչ միայն կառույցի արտաքին տեսքը, այլև ինտերիերը : Շատ զբոսաշրջիկներին թվում է, որ դրանք շատ համեստ են թագուհու նստավայրի համար, սակայն կերամիկական սալիկներն իսկապես արժանի են տեսնելու : Կառույցը շրջապատում է գեղեցիկ այգին :