Ազգային ժողովի դահլիճները պատրաստ են հեռավար նիստերի եւ քննարկումների անցկացման համար


Ազգային ժողովի դահլիճները պատրաստ են հեռավար նիստերի եւ քննարկումների անցկացման համար
Հունիս 4 22:18 2020

Հայաստանում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված` Ազգային ժողովի դահլիճները պատրաստել են հեռավար կարգով նիստերի ու քննարկումների անցկացմանը: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված լուսանկարներից:

«ՀՀ Ազգային ժողովը պատրաստ է հեռավար նիստերի և քննարկումների»,- ասված է լուսանկարներում արված կից գրառման մեջ: