ՀՀ կրթության տեսչական մարմինը ժամանակավորապես կասեցրել է երկու մանկապարտեզի գործունեություն


ՀՀ կրթության տեսչական մարմինը ժամանակավորապես կասեցրել է երկու մանկապարտեզի գործունեություն
Հունիս 4 22:10 2020

Այսօր ՀՀ պարետի N 109 որոշման հիման վրա ՀՀ կրթության տեսչական մարմինը ժամանակավորապես կասեցրել է  Երեւանի Նորք-Մարաշի թիվ 122 եւ Արաբկիրի թիվ 24 մանկապարտեզների գործունեությունը։ Կասեցման հիմքը ավելի վաղ՝ այս մանկապարտեզներում արձանագրված հակահամաճարակային կանոնների խախտումներն են։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Նորք-Մարաշ վարչական շրջանի թիվ 122 մանակապարտեզի կասեցումը 1  օրով է. կիրականացվեն ախտահանման աշխատանքներ, համապատասխան ախտահանիչ միջոցների ձեռքբերում և երեխաների անկողնային պարագաների հետ կապված խախտումների վերացում։ Իսկ մյուսը՝ Արաբկիր վարչական շրջանի թիվ 24 մանկապարտեզը, կասեցվել է 7 օրով, որտեղ  բացի հակահամաճարակային կանոնները չպահպանելուց, արձանագրվել է նաեւ կոնտակտավոր աշխատակցի եւ սանի առկայություն։

 ՀՀ կրթության տեսչական մարմինն այսօր ուժեղացված վերահսկողությամբ ստուգայցերը շարունակել է  Աջափնյակ վարչական շրջանի մանկապարտեզներում։ Մշտադիտարկման արդյուքնում արձանագրվել է, որ նախորդ օրերի համեմատ երեխաների հաճախումները կտրուկ նվազել է։

Մանկապարտեզներից մեկում արձանագրվել է սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման ոչ բավարար վիճակ։ ՀՀ կրթության տեսչական մարմնի կողմից տրվել են ցուցումներ նկատված խախտումները վերացնելու համար։