Միանում եմ բժիշկ Լիլիթ Մուսեյանի կոչին. վարչապետ


Միանում եմ բժիշկ Լիլիթ Մուսեյանի կոչին. վարչապետ
Հունիս 4 21:37 2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հերթական գրառումն է կատարել, որը ներկայացնում ենք ստորև.

«Միանում եմ բժիշկ Լիլիթ Մուսեյանի կոչին. «Կա մի կարգախոս՝ իմ դիմակը փրկում է քեզ, և քոնը՝ ինձ։ Ես ուզում եմ ասել, որ մենք պայքարում ենք ձեզ համար, վերադարձնում ենք ձեզ ձեր ընտանիքներին։ Դուք էլ մեզ համար պայքարեք ու մեզ վերադարձրեք մեր ընտանիքներին, մեր նախկին կյանքին։ Կոչ եմ անում պահպանել բոլոր կանոնները։ Այդ կանոնները պարետինը չեն, դրանք կյանքի կանոններն են, որոնց կրողն ու կատարողը մենք ենք»»:



loading...