Չեմ էլ հիշում՝ վերջին անգամ երբ եմ ձեռքով բարևել. Արսեն Թորոսյան


Չեմ էլ հիշում՝ վերջին անգամ երբ եմ ձեռքով բարևել. Արսեն Թորոսյան
Հունիս 4 13:42 2020

Հայաստանի քաղաքացիների համար չափազանց դվար է իրար տեսնելիս ձեռքով չբարևելը, չողջագուրվելը, իրար չգրկելը, պարետատան նիստից հետո ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ԱՆ Արսեն Թորոսյանն էլ հավելեց, որ ինքը չի հիշում, թե երբ է վերջին անգամ ձեռքով բարևել: Նա, ինչպես և վարչապետը, կոչ արեց հրաժարվել ձեռքով բարևելուց, իրար գրկելուց, համբուրելուց, քանի որ դրանք մեծապես նպաստում են կորոնավիրուսի տարածմանը: