Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ որևէ արմատական տեղաշարժ չկա․ Զախարովա


Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ որևէ արմատական տեղաշարժ չկա․ Զախարովա
Հունիս 4 20:50 2020

Որեւէ արմատական տեղաշարժ ղարաբաղյան կարգավորման մեջ չկա, սակայն լավատեսությունը մնում է։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքերով՝ Մոսկվան կողմ է հանդես գալիս «այդ ձգձգված երկարատեւ ճգնաժամի կարգավորմանը բանակցությունների ճանապարհով»։

«Մենք հնարավոր ամեն ինչ կանենք, որպես հարեւան-երկիր, որպես երկիր, որին կապում են բարեկամության, փոխգործակցության եւ համագործակցության երկարատեւ պատմությունը այդ երկրների հետ, որպեսզի մեր կառուցողական ներդրումն ունենանք»,- ասել է Զախարովան՝ նշելով որպես միջնորդ Ռուսաստանի դերը, որը մասնակցում է Մինսկի խմբի աշխատանքին։