Անհրաժեշտ է, որ վարակվածին պարտադիր բժշկական օգնությունը մատուցվի բժշկի կողմից․ նախարար


Անհրաժեշտ է, որ վարակվածին պարտադիր բժշկական օգնությունը մատուցվի բժշկի կողմից․ նախարար
Հունիս 4 20:37 2020

Չի կարող լինել որեւէ ստանդարտ դեղատոմս կամ բաղադրատոմս, որից կորոնավիրուսով վարակված քաղաքացիները կարող են օգտվել մինչեւ բժշկի այցելությունը։  Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, պարետատան նիստից հետո բրիֆինգին ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով լրատվամիջոցներից մեկի հարցին՝ արդյոք կա մի դեղամիջոց, որից քաղաքացին կարող է օգտվել, երբ տեղամասային ամբուլատորիայից պատասխանում են, որ ժամանակ չունեն հիվանդների բազմաքանակ լինելու պատճառով եւ բժիշկի այցը կամ խորհրդատվությունը օպերատիվորեն եւ ժամանակին ստանալ չի հաջողվում։ 

«Քաղաքացիները ինդիվիդուալ են, անհրաժեշտ է, որ պարտադիր բժշկական օգնությունը մատուցվի բժշկի կողմից ։ Լինում են դեպքեր, երբ մարդիկ միջազգային մամուլում որեւէ դեղամիջոց են տեսնում, դա գնում են դեղատնից, օգտագործում կորոնավիրուսով չվարակվելու համար։ Մինչդեռ ես դա պաշտոնապես եմ հայտարարում,  այն հնարավոր չէ որեւէ դեղով կանխարգելել»,- ասաց նախարարը։

Արսեն Թորոսյանի խոսքով՝ այսօրվանից բժիշկները նախարարության կողմից ուղեցույցեր են ստանալու, որոնցով կարող են առաջնորդվել պացիենտներին բուժելիս։

 

 



loading...