Պաշտոնապես հայտարարում եմ՝ կորոնավիրուսը որևէ դեղով հնարավոր չէ կանխարգելել». Արսեն Թորոսյան


Պաշտոնապես հայտարարում եմ՝ կորոնավիրուսը որևէ դեղով հնարավոր չէ կանխարգելել». Արսեն Թորոսյան
Հունիս 4 20:25 2020

Համացանցում և հասարակության շրջանում վերջին ժամանակներս տարածվում են մի շարք դեղեր, որոնք, ըստ տարածողների, կանխում կամ բուժում են կորոնավիրուսային հիվանդությունները:

Այսօր՝ ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով այս խնդրին՝ ՀՀ առողջպահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց. «Հիմա պացիենտների կողմից սեփական նախաձեռնությամբ դեղատներից գնվում և օգտագործվում են որոշակի դեղեր: Կորոնավիրուսային հիվանդությունը որևէ դեղով հնարավոր չէ կանխարգելել, պաշտոնապես հայտարարում եմ:

Ընդհանրապես, վիրուսային հիվանդությունները հնարավոր է կանխարգելել միայն պատվաստումով, որը այս պահին, ցավոք, չկա: Երբեմն անախտանիշ պացիենտները միջազգային մամուլից վերցված դեղորայքները պարզապես գնում են և սկսում ընդունել, ես կոչ եմ անում ինքնաբուժությամբ չզբաղվել և տուրք տալ միայն բժիշկների խորհուրդներին»: