Վարչապետը մանրամասներ հայտնեց իր և իր ընտանիքի անդամների առողջական վիճակի մասին


Վարչապետը մանրամասներ հայտնեց իր և իր ընտանիքի անդամների առողջական վիճակի մասին
Հունիս 4 20:16 2020

Անցել ենք մանրամասն բժշկական հետազոտություն և այս պահի դրությամբ որևէ ախտանիշ չունենք, այսինքն՝ մեր ընտանիքի մոտ վիրուսն անցնում է անախտանիշ պայմաններում, չունենք ջերմություն, թոքաբորբ կամ որևէ այլ երևույթ։ Թեև հավանականություն կա, որ մեր վիճակը կվատանա, բայց այդ հավանականությունը շատ փոքր է գնահատվում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։