Ինչու է ՀՀ-ում կորոնավիրուսի իրավիճակը սրվում. Փաշինյանը ներկայացրեց օտարերկրացու նամակը


Ինչու է ՀՀ-ում կորոնավիրուսի իրավիճակը սրվում. Փաշինյանը ներկայացրեց օտարերկրացու նամակը
Հունիս 4 20:02 2020

Կորոնավիրուսի պայմաններում մենք դանդաղ, քայլ-քայլ սկսում ենք վերանայել մեր վերաբերմունքը օրենքի, կանոնների պահպանման նկատմամբ, համակեցության կանոնների եւ ընդհանրապես մեր սովորությունների նկատմամբ: Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, պարետատան նիստից հետո ճեպազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես համոզված եմ, որ մենք այսուհետ այլ կերպ կսկսենք վերաբերվել օրենքներին, համակեցության կանոններին: Ցավոք դա տեղի է ունենում մարդկային կորուստների գնով:

Այսօր ՀՀ-ում ապրող մի օտարերկրացի կարճ նամակ է գրել իմ խորհրդականին, եւ ես ուզում եմ ներկայացնել բովանդակությունը: Նա ասում է, որ իր դիտարկմամբ, ՀՀ-ում կորոնավիրուսի իրավիճակը սրվում է այն պատճառով, որ ՀՀ քաղաքացիների համար շատ դժվար է հրաժարվել ձեռքով բարեւելուց, հրաժարվել իրար տեսնելիս իրար գրկելուց ու համբուրելուց»,-ասաց Փաշինյանը:

Նա վերջում տեղեկացրեց, որ իր ընտանիքի բոլոր անդամները բուժզննություն են անցել, ոչ մեկի մոտ սիմպտոմներ չկան, թոքաբորբ չկա: