ՊԲ-ն ապրիլյանի օրերին դիրքերում սպառազինության պրոբլեմ չի ունեցել, ոչ էլ վառելիքի ու սննդի պրոբլեմ. Անդրանիկ Քոչարյան


ՊԲ-ն ապրիլյանի օրերին դիրքերում սպառազինության պրոբլեմ չի ունեցել, ոչ էլ վառելիքի ու սննդի պրոբլեմ. Անդրանիկ Քոչարյան
Հունիս 4 20:00 2020

Ադրբեջանը Արցախի նախագահի երդմնակալության օրերին փորձեց ինչ-որ բաներ անել, բայց պաշտպանության բանակը լրիվ այլ պատրաստակամություն ցույց տվեց: Այս մասին, այսօր՝ հունիսի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Հակառակորդը պետք է հասկանա, որ մեր զինված ուժերն ունի ձեռքբերումներ թե սպառազինության, թե կառավարելիության, թե որակի: Դա արդյունք է այն փոփոխությունների, որ տեղի են ունեցել բանակում, որքան էլ փորձեն վարկաբեկել, թե վատ զենք, է հին զենք է եւ այլն»,-ասաց նա:

Անդադառնալով ապրիլյան պատերազմի ժամանակ սպառազինության խնդրին, Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Նույնիսկ ժամանակից շուտ այդ թեմայով մենք ասել ենք, որ դիրքերում սպառազինության պրոբլեմ պաշտպանության բանակը չի ունեցել, ոչ էլ վառելիքի ու սննդի պրոբլեմ: Վստահաբար կարող եմ ասել, դա արձանագրենք, մյուս խնդիրները թույլատրելիի սահմաններում կներկայացնենք հասարակությանը»:

 



loading...