Կարեն Կարապետյանին այլ հարցեր էլ ենք տվել.ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ


Կարեն Կարապետյանին այլ հարցեր էլ ենք տվել.ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ
Հունիս 4 19:18 2020

Կարեն Կարապետյանը կարող էր ասել՝ ես կապ չունեմ, մի բան եմ ասել. ես էլ ասում եմ, որ ասել ես, ասա տեսնեմ, թե որտեղից ես վերցրել, որ ասել ես, որովհետեւ քո ասածից հետո հասարակության մոտ կարծիք եղավ, որ զինվորն իրոք եղել է առանց փամփուշտի եւ անորակ վառելիքով: Այս մասին, այսօր՝ հունիսի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարություններին, թե ապրիլյան պատերազմի ժամանակ ռազմական տեխնիկայում բենզին չի եղել:

«Դա հարված էր բանակին եւ հիմա ասել՝ վայ, ես նենց կես դրույք վարչապետ եմ աշխատել: Չի լինի այդպես:

Կարեն Կարապետյանին այլ հարցեր էլ ենք տվել. բա լավ, որ առանց ուսումնասիրելու նման բան ասեցիր, հետո ուսումնասիրեցիր, ի՞նչ պարզեցիր՝ որակով ա եղել, թե ոչ: Դու անվտանգության խորհրդի անդամ ես եղել, բա քեզ այդ հարցերը չեն հետաքրքրե՞լ»,-հավելեց հանձնաժողովի նախագահը:



loading...