Բա ինչո՞ւ հանձնաժողովը 2-րդ անգամ կանչեց Արշակ Կարապետյանին. նշանակում է՝ ինչ-որ խնդիրներ ենք տեսնում.Անդրանիկ Քոչարյան


Բա ինչո՞ւ հանձնաժողովը 2-րդ անգամ կանչեց Արշակ Կարապետյանին. նշանակում է՝ ինչ-որ խնդիրներ ենք տեսնում.Անդրանիկ Քոչարյան
Հունիս 4 19:13 2020

Մենք հսկայական աշխատանք ենք իրականացրել, լավ կլիներ, որ սա արվեր 2016-ի ապրիլի 6-ից հետո, բայց մեզ դա հաջողվեց անել: Այս մասին, այսօր՝ հունիսի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Ափսոսում եմ, որ մերն ունեցած նյութերի մեջ գաղտնի մասը հսկայական ծավալի է: Պաշտոնյաների հարցեր տալու համար մենք ուսումնասիրել ենք հսկայական նյութեր, տեսագրություններ, ձայնագրություններ, քարտեզներ: Ամբոջղական հաշվետվությունը կտանք սեպտեմբերին:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք հետախուզության հետ կապված խնդիր եղել է ապրիլյան պատերազմի ժամանակ, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Բա ինչո՞ւ հանձնաժողովը երկրորդ անգամ կանչեց Արշակ Կարապետյանին, որովհետեւ հանձնաժողովն այս ընթացքում համադրելու խնդիր է ունեցել: Նշանակում է՝ ինչ-որ խնդիրներ ենք տեսնում: Հիմա թե ինչ ծավալով են եղել, թույլ տվեք չպատասխանել, դա կտեսնեք մեր եզրակացության մեջ, եթե դրանք կան»:

Հարցին, թե հանձնաժողովի զեկույցից հետո քրեական գործեր կհարուցվե՞ն, նա արձագանքեց. «Ես քրեական գործ հարուցող չեմ, մենք քննիչ հանձնաժողով ենք, հետաքննական մարմին չենք: Բայց հասարակությունը կտեսնի շատ օբյեկտիվ զեկույց, որովհետեւ մենք քաղաքական բաղադրիչը բացառել ենք: Մենք հավաքագրել ենք բաներ, որը նախկինում ոչ մեկը չի հավաքագրել»:



loading...