Փաշինյանը շարունակում է հրապարակել հակահամաճարակային կանոնները խախտած քաղաքացիների լուսանկարները


Փաշինյանը շարունակում է հրապարակել հակահամաճարակային կանոնները խախտած քաղաքացիների լուսանկարները
Հունիս 4 16:46 2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում շարունակում է հրապարակել օգտատերերի կողմից ուղարկված այն լուսանկարները, որտեղ հակահամաճարակային կանոնները քաղաքացիները խախտում են։

Ստորեւ ներկայացնում ենք լուսանկարերն ու դրանց կից վարչապետի գրառումները:

Արեւմտյան մաքսատուն. շատ մարդ չի վարակվի, ընդամենը մեկ-երկու հոգի. շարունակությունը երկրաչափական պրոգրեսիայով: Այս անպատասխանատվությունը անհետեւանք չի մնա:

Երջանկություն նորապսակներին. իսկ նրանց տատիկ-պապիկներին ի՞նչ: Լուսանկարն արվել է այսօր՝ Սաղմոսավանքում:

Յունիբանկ Սեւան. համաճարակային ծանր վիճակում գտնվող քաղաքում այսպիսի կիսակազմակերպ վիճակ:

ACBA բանկ Վանաձոր. գծանշում կա, բայց միայն նկարվելու համար:

Մայիսի 25-ին այսպես վերջին զանգ են նշել Երեւանի 114 դպրոցի շրջանավարտները։

Հ.Գ. Պարող կինը, պարզվում է, դպրոցի տնօրենն է:

Երեւանի քաղաքապետարան. մեկ պատուհան, միասնական վիրուս։

«Արդշինբանկ» Աբովյան. անպատասխանատու մոտեցում։

«Ըստ օգտատիրոջ՝ Իջեւանի ՎՏԲ բանկի դիմաց, հենց հիմա»