Բանկերը վարկային արձակուրդ են տվել 550 հազար ֆիզիկական անձանց


Բանկերը վարկային արձակուրդ են տվել 550 հազար ֆիզիկական անձանց
Հունիս 4 15:20 2020

Բանկերն ու վարկային կազմակերպությունները հակաճգնաժամային նպատակներով արդեն իսկ վերանայել են մոտ 550 հազար ֆիզիկական անձանց 682 մլրդ դրամի վարկի գծով պարտավորությունները՝ 45 մլրդ դրամի չափով: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսինքն, վարկային արձակուրդներ են ձևակերպել: Բացի այդ, 17 400 իրավաբանական անձանց 640 մլրդ դրամի վարկի գծով 57 մլրդ դրամի ընթացիկ պարտավորությունների հետ կապված վարկային արձակուրդ են տրամադրել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը։