Եթե կորոնավիրուսը կանխատեսելի լիներ, ընդդիմությունն այդքան արագ և կտրուկ չէր փոխի դիրքորոշումները․ Մակունց


Եթե կորոնավիրուսը կանխատեսելի լիներ, ընդդիմությունն այդքան արագ և կտրուկ չէր փոխի դիրքորոշումները․ Մակունց
Հունիս 4 15:12 2020

Եթե կորոնավիրուսով պայմանվորված իրավիճակը կանխատեսելի լիներ, ընդդիմադիր գործընկերներն այդքան արագ և կտրուկ չէին փոխի իրենց դիրքորոշումները։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

 

«Սկզբում չէին ասի, որ պետք չեն սահմանափակումներ, հետո արագ փոխեին, ասեին՝ պետք են սահմանափակումներ։ Սկզբում չէին ասի, որ պետք չէ այդքան խստացնել, հետո՝ պետք է խստացնել, հետո՝ նորից փոխել»,- ասաց Մակունցը։

 

Նա ասաց, որ չի քննադատում ընդդիմությանը, այլ այս ամենի վրա հիմնավորում է, որ իրավիճակը անկանխատեսելի և օր օրի փոփոխվող։ Մակունցը սրանով հիմնավորեց, թե ինչու են երեկ կողմ քվեարկել իրենց գործընկերոջ նախագծին, իսկ այսօր դեմ են հանդես գալիս դրան։

 



loading...