Կառավարությունը հաստատեց ԱՄՀ-ից 315 մլն դոլարի վարկ վերցնելու մասին համաձայնագիրը


Կառավարությունը հաստատեց ԱՄՀ-ից 315 մլն դոլարի վարկ վերցնելու մասին համաձայնագիրը
Հունիս 4 13:39 2020

Կառավարությունն այսօր հաստատեց նոր վարկային համաձայնագիր: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2020 թվականի մայիսի 23-ին և հունիսի 1-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման և լրացուցիչ փոխառու միջոցների ներգրավման մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

«Այս իրավիճակը չի կարող իր ազդեցությունը չունենալ նաև բյուջետային ցուցանիշների վրա և Հայաստանը այդ առումով բացառություն չէ:Դեֆիցիտի ֆինանսավորման համար անհրաժեշտ է փոխառու միջոցների ներգրավում, հետևաբար դեֆիցիտի մեծացումն ինքնաբերաբար կհանգեցնի պարտքի աճի»,- ասաց Ատոմ Ջանջուղազյանը:

Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ համավարակի ազդեցությունը հաշվի առնելով՝ ավարտել են բանակցությունների հերթական փուլը, վերանայվել է ծրագիրը և համաձայնություն է ձեռք բերվել ավելի շատ միջոցների վերաբերյալ՝ մոտ 315 միլիոն դոլարին համարժեք, որը բյուջետային աջակցության վարկ կլինի:
 


loading...