Ստեփանավանցի երկու երիտասարդ տարբեր օրերի հյուր են գնացել ծանոթին ու գողացել հնաոճ արծաթյա գդալներ


Ստեփանավանցի երկու երիտասարդ տարբեր օրերի հյուր են գնացել ծանոթին ու գողացել հնաոճ արծաթյա գդալներ
Հունիս 3 19:50 2020

Ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 2-ին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ստեփանավան քաղաքի երկու բնակիչ ապրիլի կեսերին, տարբեր օրերի, հյուրընկալվելով ծանոթին՝ հյուրասենյակի պահարանից գողացել են հնաոճ արծաթյա գդալներ, պատառաքաղներ, դանակներ, որոնք նույն օրը, անհամեմատ ցածր գնով, վաճառել են համաքաղաքացիներից մեկին։

Տուժողը նախկինում ոստիկանություն չի դիմել: Նրանից ընդունվել է հաղորդում:

Պատճառված վնասի չափը մոտ 1.000.000 դրամի է:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 18-ամյա երիտասարդը ներկայացվել է Ստեփանավանի բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն ժամանակահատվածում տուժողի տնից արծաթյա հնաոճ բաժակ է գողացել Ստեփանավան քաղաքի 17-ամյա մեկ այլ բնակիչ, ինչը հետո վերադարձրել է տիրոջը։

Փաստով նյութեր են նախապատրաստվում:



loading...