Դավիթաշենի 5 մանկապարտեզներում կրկնակի ստուգայց է կատարվել. խախտումներ չեն եղել


Դավիթաշենի 5 մանկապարտեզներում կրկնակի ստուգայց է կատարվել. խախտումներ չեն եղել
Հունիս 3 19:13 2020

ՀՀ կրթության տեսչական մարմինը այսօր առավոտից խիստ վերահսկողություն  է իրականացրել Երեւանի Դավթաշեն եւ Արաբկիր վարչական շրջանների մի շարք մանկապարտեզներում։

Դավթաշենի 5 մանկապարտեզներում կրկնակի ստուգայց է կատարվել՝ պարզելու նախորոք տրված հանձնարարականների կատարումը։

Նշված մանկապարտեզներում կանոնների խախտումներ չեն արձանագրվել.ախտահանման, մանրէազերծման աշխատանքները կատարված են եղել, երեխաների ջերմաչափումը իրականացվել է օրվա մեջ մի քանի անգամ, գրանցամատյանի վարման հետ կապված խախտումներ չեն եղել։

Տեղում արձանագրվել է, որ նախկինում գրանցված մի շարք թերություններ կարգավորված են. այն է՝  գորգերը և փափուկ խաղալիքները հավաքված են, օգտագործվող սպասքը՝  կարգի բերված։

Երեխաների առօրյան մեծ մասամբ կազմակերպված է բացօթյա տարածքներում՝ հետեւելով ՀՀ կրթության տեսչական մարմնի տրված ցուցումներին:

Ստուգայցերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը տեսչական մարմնի կողմից ներկայացվում է պարետատուն։