Իշխանությանը կոչ ենք ենք անում սթափվել. ՀՅԴ ԳՄ-ն հայտարարություն է տարածել


Իշխանությանը կոչ ենք ենք անում սթափվել. ՀՅԴ ԳՄ-ն հայտարարություն է տարածել
Հունիս 3 18:58 2020

ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Երկիրը կանգնած է դժվարին մարտահրավերների առջև: Համավարակը, տնտեսական խորացող ճգնաժամը, ահագնացող սոցիալական հիմնախնդիրները լրջագույն սպառնալիք են պետության ու ժողովրդի, ներքին ու արտաքին անվտանգության համար: Կառավարության քայլերը կա՛մ անարդյունավետ են, կա՛մ ուշացած, իսկ հաճախ՝ նաև սխալ: Բոլոր ուղղություններով առկա է ճգնաժամ: Այս ընթացքը կարող է հանգեցնել համընդհանուր աղետի ու անդառնալի կորուստների:

Իբրև առաջնային մանդատ ունեցող քաղաքական մարմին` Ազգային ժողովն անմիջական պատասխանատվություն է կրում երկրում ստեղծված վիճակի համար, ուստի պետք է այս ծանր պահին զերծ մնա անօգուտ, ժամանակավրեպ օրակարգերից և զբաղվի երկրի համար թիվ մեկ հարցով։

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, փաստելով կառավարության ձախողումն ու անկարողությունը՝պահանջում ենքմինչև ներկայիս արտակարգ դրության ժամկետի ավարտը գումարել Ազգային ժողովի հատուկ նիստ` հետևյալ օրակարգով՝

1. քննարկել և ամբողջական գնահատական տալ առկա իրավիճակին,

2. սկսած թիվ մեկ պատասխանատու վարչապետից՝ պատասխանատվության կանչել ձախողած բոլոր պաշտոնատար անձանց,

3. գտնելճգնաժամից դուրս գալու լուծումներ, որոնք արագ և արդյունավետ ձևովկկասեցնեն համավարակի տարածումը ևկկանգնեցնեն տնտեսության փլուզումը:

Երկրի և ժողովրդի շահը վեր է ամեն ինչից։ Պահի լրջությունը պարտադրում է բոլոր ջանքերը նպատակաուղղել աղետի կանխմանը:

Իշխանությանը ևս մեկ անգամ կոչ ենք ենք անում սթափվել և առաջնորդվել համազգային շահերով։

Դուք եք իրավիճակի հետագա վատթարացման միակ մեղավորն ու պատասխանատուն՝ բոլոր հնարավոր հետևանքներով»: