Թե այդ գնի սահմաններում բանակին ելակ է մատակարարվում, անանաս, թե տրյուֆել, դա կազմակերպողի գործն է. ՊՆ փոխնախարար


Թե այդ գնի սահմաններում բանակին ելակ է մատակարարվում, անանաս, թե տրյուֆել, դա կազմակերպողի գործն է. ՊՆ փոխնախարար
Հունիս 3 18:46 2020

Ելակի հետ կապված մրցույթ տեղի չի ունեցել, որովհետեւ դա մատակարարում են այն կազմակերպությունները, որոնք սնունդ են կազմակերպում զինված ուժերում: Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:

Հիշեցնենք, որ մամուլի տեղեկությունների համաձայն զորամասերին ելակ մատակարարող ընկերությունը վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի ընկերուհու «Գրին ֆուդ» ընկերությունն է։

Գաբրիել Բալայանն ասաց. «ՊՆ-ն չի կարող հետեւել, թե ում հետ է մատակարար կազմակերպությունը առեւտրային հարաբերությունների մեջ մտնում: Դա մեր պարտավորությունների մեջ չի մտնում: Մեր պարտավորությունների մեջ մտնում է հետեւել, որ ձեր ասած ելակը համապատասխանի սահմանված ստանդարտին: Թե ումից է գնել, քանիսով է գնել, դա մեր իրավասության մեջ չի մտնում: Մենք ունենք պայմանագրով սահմանված գին, եւ այդ գնի  սահմաններում ելակ է մատակարարվում, անանաս, թե տրյուֆել, դա իր գործն է»:



loading...