Բախումներ Սան Դիեգոյում. ինչպես է հայ գործարարը պաշտպանում իր ռեստորանը կողոպտիչներից


Բախումներ Սան Դիեգոյում. ինչպես է հայ գործարարը պաշտպանում իր ռեստորանը կողոպտիչներից
Հունիս 3 14:37 2020

Սան Դիեգոյի ռուսական «Պուշկին» ռեստորանի սեփականատեր հայազգի Հայկ Ղազարյանին և նրա ընկերներին մեղադրել  են «ռուսական մաֆիայի» մեջ ներգրավված լինելու մեջ, քանի որ ստիպված են եղել իրենց ռեստորանը պաշտպանել թալանչիներից: 

 

Հիշեցնենք, արդեն հինգերորդ օրն է աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում բողոքի ակցիաներ են, դրանք վերածվել են անկարգությունների: Հայ տղամարդն էլ տարիների իր աշխատանքը պահպանելու համար ընկերների հետ միասին զենքով է պայքարում հարձակվողների դեմ: Ինքը `Ղազարյանը, հումորով է վերաբերվում մաֆիայում ներգրաված լինելու մասին լուրերին։ Ղազարյանը նշում է, որ թալանչիները հարգում են նրանց, ովքեր պաշտպանում կամ ինչ-որ բան անում են իրենց ունեցվածքը պահպանման համար: