Կոշտ խոսակցություն եմ ունեցել ոստիկանապետի և ԱԱԾ տնօրենի հետ՝ խնդրի ճիշտ մաշստաբը չներկայացնելու համար. ես իմ սխալն ընդունում եմ, ամեն մեկս պետք է ընդունենք. վարչապետ (տեսանյութ)


Կոշտ խոսակցություն եմ ունեցել ոստիկանապետի և ԱԱԾ տնօրենի հետ՝ խնդրի ճիշտ մաշստաբը չներկայացնելու համար. ես իմ սխալն ընդունում եմ, ամեն մեկս պետք է ընդունենք. վարչապետ (տեսանյութ)
Հունիս 3 14:29 2020

Այս ամեն ինչի մաշստաբը հասկանալով՝ ես գալիս եմ մի եզրակացության՝ աշխարհում չկա որևէ ուժային կառույց կամ որևէ վարչական համակարգ, որ այս մաշստաբի հարցը կարողանա լուծել։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրառնալով կորոնավիրուսի դեմ պայքարին։

Նա հայտնեց, թե երեկ կոշտ խոսակցություն է ունեցել ՀՀ ոստիկանապետի և ԱԱԾ տնօրենի հետ՝ խնդրի ճիշտ մաշստաբը չներկայանացնելու համար, որովհետև, վարչապետի խոսքով, այն, ինչ տեսել է քաղաքացիների օգնությամբ, ուղղակի կատաստրոֆա է։

«Հարցը պատասխանատուի մեջ չէ, ես եմ պատասխանատուն, բայց դրանից բա՞ն է փոխվում, մահացողների համար ավելի թեթև է դառնո՞ւմ։ Կառավարությունը չի կարող լուծել այս խնդիրը, եթե այս խնդիրը մեզնից յուրաքանչյուրը իրենը չի համարում։ Ես ՀՀ միջին վիճակագրական քաղաքացուց ոչ մի բանով լավը չեմ, հլը մի քիչ ավելի վատն եմ երևի, բայց դրանից ի՞նչ։ Ես ընդունում եմ իմ սխալը, եկեք ամեն մեկս ընդունենք մեր սխալը ու մի քայլ հետ անենք անդունդ տանող ճանապարհից»,-ասաց վարչապետը։

Վերջինս նշեց՝ հիվանդանոցներում տեղերը սպառվում են, որովհետև մի օրում տարածման տեմպը հնարավոր չէ կանգնեցնել։

 

Նա նշեց, թե սա հնարավորություն է, որ ՀՀ-ն օրենքի երկիր դառնա. «Ապօրինությունը այնքան խորն է մտած մեջ մեջ, պետք է հանենք»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։