Շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ


Շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հունիս 3 14:22 2020

Հանրապետության տարածքում՝ հունիսի 3-ը և 6-ը շրջանների զգալի մասում, 5-ին՝ առավելապես հյուսիսային շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 15-20 մ/վ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Հունիսի 4-ին, 7-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:


Երևան քաղաքում՝հունիսի 3-ը, 6-ի` օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հունիսի 4-5-ը, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում

 



Երևան քաղաքում

 



loading...