Նիկոլ Փաշինյանը կրկին հին տեսանյութ է տարածել. այն արված է 2016թ․


Նիկոլ Փաշինյանը կրկին հին տեսանյութ է տարածել. այն արված է 2016թ․
Հունիս 3 14:14 2020

NEWS.am-ը գրում է.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունիսի 3-ին, հերթական անգամ ֆեյսբուքյան իր էջում որպես մարդկանց կուտակումների օրինակ կիսվել է հին տեսանյութով։

Բազմամարդ խնջույքի տեսանյութը հրապարակել է Գեւուշ Առաքելյան անունով օգտատերը մայիսի 25-ին։ Վարչապետի հրապարակումից հետո ֆեյսբուքյան իր էջում օգատատերը գրառում է կատարել՝ նշելով, որ տեսանյութը 2016թ․ իր ընկերոջ հարսանիքից է, որտեղ ինքը նվագել է, այս օրերին դրանով պարզապես կիսվել է ֆեյսբուքյան իր էջում։ Նույն օգտատիրոջ յութուբյան էջում տեսանյութը հրապարակված է դեռ 2016թ․ օգոստոսի 7-ին։

Տեսանյութն, ըստ հրապարակումի, արված է «Սեգաս» համալիրում։ Համալիրի մենեջեր Գայանե Սարգսյանը NEWS.am-ի հետ զրույցում նույնպես հաստատեց, որ այն արված է տարիներ առաջ։

«Աբսուրդ բան է, երեք ամիս է՝ չենք աշխատում։ Մենք անգամ մարտի հարսանիքները չեն արել, ուր մնաց հարսանիք անեինք մայիսի։ Ես կարամ ապացուցեմ, անգամ մենք ռեմոնտ ենք արել այդ հարսանիքից հետո»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ նախորդ օրն էլ վարչապետը կիսվել էր մի տեսանյութով, որ հրապարակվել էր հունվարի 8-ին։