Ես նրան կարոտելու եմ շատ … Սարհատ Պետրոսյանի գրառումը մայրիկի մասին


Ես նրան կարոտելու եմ շատ … Սարհատ Պետրոսյանի գրառումը մայրիկի մասին
Հունիս 3 09:47 2020

Օրեր առաջ հայտնել էինք՝  մահացել է Կադաստրի պետական կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանի մայրը՝ «Շանթ» ՀԸ «Բուժ ինֆո» հաղորդաշարի նախկին աշխատակից Ռուբինա Ղազարյանցը։

Սարհատ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ նվիրված իր մայրիկին:

«Մայրիկիս մասին կարելիէ շատ բան գրել, ոչ որպես իմ/մեր մայրը, այլ որպես լրագրող, կազմակերպիչ, մարդկանց կարողությունները բացահայտող ու դրսևորվելու հնարավորություն տվող, ու էլի բազմաթիվ նման դրսևորումների մասին։ Բայց ես չէ, որ պետք է այդ մասին գրեմ կամ խոսեմ։ Ես նրա մասին լռելու եմ, և թող այդ մասին պատմեն ուրիշները։ Ես նրան կարոտելու եմ շատ …

Մի քանի նկատածս արձագանքները.
«Երկիր մեդիա»՝ https://www.youtube.com/watch…

«Շանթ» ՀԸ-ի «Բուժինֆո»-ի՝ https://bujinfo.am/…/mahacel-e-buj-infoyi-naxkin-ashxatakc…/

«Ալիք» օրաթերթում աշխատանքի մասին՝ https://ankakh.com/hy/article/14452»,– գրել է Սարհատ Պետրոսյանը: