«Տեղյա՞կ է արդյոք կառավարությունը, որ բավականաչափ քանակի ավտոբուսներ չկան այդ քաղաքում». Մանե Թանդիլյան


«Տեղյա՞կ է արդյոք կառավարությունը, որ բավականաչափ քանակի ավտոբուսներ չկան այդ քաղաքում». Մանե Թանդիլյան
Հունիս 3 13:40 2020

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն այսօր լրագորղների հետ զրույցում անդրադարձավ Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկայի փակման փաստին՝ նշելով. «Իսկ ավտոբուսներ բավականաչափ կա՞ն էդ քաղաքում, թե՞ ոչ: Տեղյա՞կ է արդյոք կառավարությունը, որ բավականաչափ քանակի ավտոբուսներ չկան այդ քաղաքում: Հետաքրքրվո՞ւմ են այդ հարցերով, թե՞ մենակ պարտադրում են՝ պահպանել հեռավորությունը: Եթե մենք միջոցներ ենք պարտադրում, տեղյա՞կ ենք՝ հնարավո՞ր է դրա կիրառությունը, թե՞ ոչ, և դա ապահովելու մեխանիզմներ ունե՞նք, թե՞ ոչ»,- հարցադրում արեց Թանդիլյանը՝ հավելելով, որ ամբողջ խնդիրը սրանում է։