Արագածավան գյուղի 3 բնակիչներին դանակահարել է 21–ամյա համագյուղացին. ՔԿ–ի պարզաբանումը


Արագածավան գյուղի 3 բնակիչներին դանակահարել է 21–ամյա համագյուղացին. ՔԿ–ի պարզաբանումը
Հունիս 3 13:20 2020

2020 թվականի հունիսի 3-ին` տարբեր ժամերի, «Թալինի» բժշկական կենտրոնից ահազանգեր են ստացվել այն մասին, որ ձախ կրծքավանդակի ծակած կտրած վերք, կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք  և որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք, աջ ծնկան կտրած վերք մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել Արագածավան գյուղի  3 բնակիչներ: Այս մասին  տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է  քրական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին:

Կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են արյան հետքեր, առգրավվել են տուժողների հագուստները, հարցաքննվել են մի շարք անձինք: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություներ:

Քրեական գործով իրականացված քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մեքենայով վազանց կատարելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում Արագածավան գյուղի 3 բնակիչներին  դանակահարել է 21-ամյա համագյուղացին:

Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:

 

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր,  որ եկեկ Արագածավանում վիճաբանության ժամանակ դանակահարվել են 3 երիտասարդներ, նրանցից երկուսն անչափահաս են։ Երիտասարդները տեղափոխվել էին Թալինի բժշկական կենտրոն, որտեղ երկուսը վիրահատվել են։



loading...