Բուլղարիան Հայաստանին է տրամադրել 500 հավաքածու բժշկական պարագա


Բուլղարիան Հայաստանին է տրամադրել 500 հավաքածու բժշկական պարագա
Հունիս 3 13:05 2020

ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջում արված գրառումից։

Դրանում, մասնավորապես, ասվում է․ «Մայիսին Բուլղարիայի  կառավարությունը որոշում էր կայացրել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցելու համար հատկացնել մարդասիրական օգնություն՝ բժշկական պարագաների տեսքով:

Հունիսի 3-ին Բուլղարիայի կառավարության անունից Հայաստանում Բուլղարիայի դեսպան Մարիա Պավլովա - Ցոցորկովան ՀՀ Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանին փոխանցեց Բուլղարիայից Հայաստան փոխադրված 500 հավաքածու բժշկական պարագաներ (պաշտպանիչ համազգեստ, սաղավարտներ և պաշտպանիչ ակնոցներ)։

Մենք բարձր ենք գնահատում մեր գործընկերների աջակցությունը և բարեկամական այս քայլը համավարակի դեմ մեր միասնական պայքարում»։