«Մեյմանդարի» շուկան փակված է․ կան ձերբակալվածներ


«Մեյմանդարի» շուկան փակված է․ կան ձերբակալվածներ
Հունիս 3 11:23 2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է․

««Մեյմանդարի» շուկան փակված է։ Գիշերը տեղի է ունեցել ոստիկանական հատուկ գործողություն, երեկվա դեպքերի առիթով հարուցված է քրեական գործ, շուրջ երեք տասնյակ անձինք բերման են ենթարկվել, կան ձերբակալվածներ»։