«Լավ ենք, վատ ենք՝ էս ենք». Նիկոլ Փաշինյան


«Լավ ենք, վատ ենք՝ էս ենք». Նիկոլ Փաշինյան
Հունիս 3 11:15 2020

«Իրար պետք է ամոթանք տանք, մի հատ իրար ասենք՝ ժողովուրդ ջան, էս ի՞նչ ենք անում, եկեք մի հատ սթափվենք»,- այսօր ուղիղ եթերում անդրադառնալով արտակարգ դրության կանոնների խախտման դեպքերին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեղավորների փնտրտուքն անիմաստ գործ է, այս գործում մեղավոր է նաև կառավարությունը. և եթե մեղավոր է ժողովուրդը, մեղավոր է նաև կառավարությունը, որովհետև այս ժողովուրդն է այս կառավարությանը բերել իշխանության:

Լավ ենք, վատ ենք՝ էս ենք: Ես համոզված եմ, որ լավն ենք: Ես հավատում եմ ձեզ: Բայց մենք մեր ազատությունն սկսել ենք օգտագործել մեր դեմ: Ես հավատում եմ, որ այս ուղերձը տեղ է հասնելու»,- ասաց վարչապետը:

Մանրամամսները՝ տեսանյութում: