Երվանդ Քոչար եւ Վարդանանց փողոցների խաչմերուկի մոտ բախվել են «Մերսեդեսները». Կան վիրավորներ


Երվանդ Քոչար եւ Վարդանանց փողոցների խաչմերուկի մոտ բախվել են «Մերսեդեսները». Կան վիրավորներ
Հունիս 3 10:43 2020

Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 2-ին, ժամը 23։25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Երվանդ Քոչար եւ Վարդանանց փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes B Class» (վարորդ՝ Ադվին Մ․, ծնված 1999 թ․) եւ «Mercedes C Class» (վարորդ՝ Կոմիսար Պ․, ծնված 1993 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

«Mercedes B Class» մակնիշի ուղեւոր Ագապե Մ․-ն (ծնված 2000 թ․) հոսպիտալացվել է Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, իսկ «Mercedes C Class» մակնիշի ուղեւորին (տվյալները չի հաջողվել պարզել) շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել «Mercedes C Class» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։



loading...