Սնանկության դատարանի դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել


Սնանկության դատարանի դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել
Հունիս 3 00:38 2020

Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել։ Այս մասին տեղեկանում ենք Բարձրագույն դատական խորհրդից։

Նրա դեմ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել փաստաբան Ռոբերտ Դավթյանի ներկայացված հաղորդումները արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին։

Վերջինս ուսումնասիրելով հաղորդումները՝ կարգապահական վարույթ է հարուցել Փոլադյանի դեմ եւ միջնորդություն ներկայացրել ԲԴԽ՝ դատավորին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։

Արդարադատության նախարարի կողմից ներկայացված՝ Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդության քննության նիստը նշանակվել է հունիսի 11-ին։

 



loading...