Լավ կլիներ՝ 20-30 օր խիստ կարանտին սահմանվեր, երկրում 3 մլն հայ ենք, որ սկսենք օրական հարյուրներով կոտորվել, քանի՞ հայ կմնա. բժիշկ-թերապևտ Լևոն Շահինյան


Լավ կլիներ՝ 20-30 օր խիստ կարանտին սահմանվեր, երկրում 3 մլն հայ ենք, որ սկսենք օրական հարյուրներով կոտորվել, քանի՞ հայ կմնա. բժիշկ-թերապևտ Լևոն Շահինյան
Հունիս 2 23:48 2020

Հայաստանում կորոնավիրուսի թվերը շատ խոսուն են, խայտառակ վիճակ է, այսպես շարունակվելու դեպքում ամերիկյան սցենարին ենք հասնելու: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց բժիշկ-թերապևտ Լևոն Շահինյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին, թվերի աճին, ու այն հանգամանքին, որ մեկ միլիոն բնակչության հաշվով վարակվածների թվով Հայաստանը տարածաշրջանում առաջինն է:

Հարցին՝ ինչը բերեց այս պատկերին, բժիշկը պատասխանեց, թե խնդիրն այն է, որ ի սկզբանե լուրջ մոտեցում չի եղել, չեն պատկերացրել հիվանդության վտանգների մասին: «Չեմ կարծում՝ ուզել են ինչ-որ բան անել, չեն կարողացել, ուղղակի չեն հասկացել»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ հունիսի 1-ի դրությամբ Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվելու և մահվան ռեկորդային թվեր են արձանագրվել. վարակվել է 517, մահացել՝ 20 քաղաքացի. վարակվածների ընդհանուր թիվը 10 009 է, մահվան դեպքերինը՝ 214:

Ի պատասխան հարցի, թե ինչպիսի՞ լուծում է տեսնում, քանի որ այս պահին բաց են տնտեսության գրեթե բոլոր ճյուղերը, հանրային տրանսպորտը, այս պարագայում խիստ կարանտինի անցումը կարո՞ղ է արդյունավետ լինել, Շահինյանը պատասխանեց, թե խիստ կարանտինի անցնելու դեպքում պետք է կարողանալ մարդկանց գոյամիջոցներով ապահովել:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կաքում։