Նայեցի կորոնավիրուսով վարակված, արդեն «պացիենտ» ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ երկու այլ պաշտոնյաների ելույթները․ Իշխանյան


Նայեցի կորոնավիրուսով վարակված, արդեն «պացիենտ» ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ երկու այլ պաշտոնյաների ելույթները․ Իշխանյան
Հունիս 2 23:26 2020

ԱՍԻՄՊՏՈՄ ՊԱՑԻԵՆՏԸ

Նայեցի կորոնավիրուսով վարակված , արդեն «պացիենտ» ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և երկու այլ պաշտոնյաների ելույթները։

Այն, որ վարակը չի շրջանցում ոչ մեկին, այդ թվում բարձրաստիճան պաշտոնյաներին փաստ է։ Խնդրեմ՝ Անգլիայի վարչապետ Բորիս Ջոնսոն, Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստին և այլոք։ Ի դեպ, եթե Ջոնսոնը լուրջ հիվանդանոցային «պացիենտ» էր, ապա Միշուստինը, այսպես կոչված «ասիմպտոմ պացիենտ»։ Սակայն այս անձինք, ունենալով պատասխանատվության բարձր զգացում , իրենց հիվանդության ընթացքում մեկուսացվել էին և բացի բժիշկներից, չէին շփվում այլոց հետ։

Սակայն մեր «հպարտ պացիենտ» վարչապետը, կարծես իր հետ ոչինչ չի պատահել, մասնակցում է պարետատան նիստերին և ասուլիսներ անում։ Դե արի ու մի մտածիր, որ կամ ճիշտ էին նրանք, ովքեր չէին հավատում վարչապետին, կամ վարչապետը դրսևորում է ծայրահեղ անպատասխանատվություն՝ վտանգելով այլոց առողջությանը , բայց և պատասխանատվություն պահանջում ժողովրդից։