Ամերիկացի Ձորջ Ֆլոյդին սպանած ոստիկանի կինը ապահարզանի դիմում է ներկայացրել


Ամերիկացի Ձորջ Ֆլոյդին սպանած ոստիկանի կինը ապահարզանի դիմում է ներկայացրել
Հունիս 2 22:50 2020

CNN-ը ԱՄՆ Մինեապոլիս քաղաքի ոստիկանության նախկին սպայի, ով սպանել էր Ջորջ Ֆլոյդին, Դերեկ Չաուվինի կինն ապահարզանի դիմում է ներկայացրել և ցանկանում է փոխել իր ազգանունը:  

 Քելլի Չաուվինն ամուսնուց հեռացել է մայիսի 28-ին, որի հաջորդ օրը վերջինիս մեղադրանք է առաջադրվել սևամորթ Ջորջ Ֆլոյդի սպանության համար: Զույգն ամուսնացել է արդեն 10 տարի:

Հիշեցնենք, որ նախօրեին Դերեկ Չաուվինին տեղափոխել են առավելագույն խիստ ռեժիմի կալանավայր: Նրա կողմից սպանությունը տեղի է ունեցել մայիսի 25-ին: Վերջինս ձերբակալության պահին ծնկով սեղմած է պահել Ջորջ Ֆլոյդ անունով սևամորթ իրավախախտի պարանոցը: Տղամարդը մի քանի անգամ կրկնել է, որ չի կարողանում շնչել, սակայն ոստիկանն ուշադրություն չի դարձրել նրա աղաչանքին: Կարճ ժամանակ անց Ֆլոյդը մահացել է:

Միջադեպից հետո ԱՄՆ մի շարք նահանգներում, ինչպես նաև եվրոպական երկրներում զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունենում: Ցուցարարները պահանջում են խստագույնս պատժել ոստիկանին, ով ռասսսայակ խտրականության հիքով սպանել է Ջորջ Ֆլոյդին։