Փաշինյանը COVID-19-ի դեմ պայքարի ձախողման ողջ պատասխանատվությունը կբարդի Ավինյանի և Թորոսյանի վրա. Կարպիս Փաշոյան


Փաշինյանը COVID-19-ի դեմ պայքարի ձախողման ողջ պատասխանատվությունը կբարդի Ավինյանի և Թորոսյանի վրա. Կարպիս Փաշոյան
Հունիս 2 22:30 2020

Վերլուծաբան Կարպիս Փաշոյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Շուտով Նիկոլ Փաշինյանը ձիով քայլ կանի, այն նույն քայլը, որը տարիներ շարունակ արդյունավետ կիրառվել է Սերժ Սարգսյանի կողմից։ Այսինքն, covid 19-ի դեմ պայքարի ձախողման ողջ պատասխանատվությունը կբարդի փոխվարչապետ Ավինյանի և նախարար Թորոսյանի վրա, իսկ ինքը ջրից չոր դուրս կգա։


Եթե հիշում եք անցյալում քավության նոխազի դերակատարությունը ստանձնում էին վարչապետերը։ Բոլոր ճգնաժամային իրավիճակներում Սարգսյանը փոխում էր նրանց, իսկ ինքն էլ մաքրագործվում։
Մտքի բուն նպատակը հետևյալն է. Ավինյանը չպետք է քավության նոխազ դառնա, իսկ վարչապետը՝ նրա տապալման հաշվին մաքրագործվի»։