Կորոնավիրուսից մահացել է Ծակքարի դպրոցի փոխտնօրենը


Կորոնավիրուսից մահացել է Ծակքարի դպրոցի փոխտնօրենը
Հունիս 2 22:26 2020

Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղի միջնակարգ դպրոցի փոխտնօրենը մահացել է կորոնավիրուսից։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ծակքարի գյուղապետ Գվիդոն Ավետիսյանը։

Փոխտնօրենը մահացել է մոտ երկու շաբթա առաջ, նա ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նա աշխատում էր նաեւ որպես ֆիզիկայի ուզուցիչ, 64 տարեկան էր։