Խոշոր հայտնագործություններ, որոնք արել են կանայք և ամբողջովին փոխել են մեր կյանքը


Խոշոր հայտնագործություններ, որոնք արել են կանայք և ամբողջովին փոխել են մեր կյանքը
Հունիս 2 21:57 2020

Մարդկության պատմության ողջ ժամանակաշրջանում կին գյուտարարները շատ կարևոր դեր են ունեցել նորարարությունների աշխարհում, սակայն եղել են ժամանակներ, երբ կանանց համար չափազանց դժվար է եղել մրցելը և տղամարդկանց հետ հավասար իրավունքներ ձեռք բերելը: Այս գյուտարարները ոչ միայն աշխարհին ներկայացրել են իրենց հայտնագործությունները, այլև մեծ կամք են դրսևորել և նվիրվել են իրենց աշխատանքին:

 

 

Սպասք լվացող մեքենա, Ժոզեֆինա Քոքրեյն

Ժոզեֆինա Քոքրեյնը ցանկանում էր ունենալ մի սարք, որը սպասքն առավել արագ կլվանար: Նա ինքնուրույն հայտնագործել է աման լվացող մեքենան և պատենտավորել է բոլոր իրավունքները 1917 թ.: Ավելի ուշ Ժոզեֆինան հիմնել է սեփական ֆաբրիկան:

 

Համակարգիչ, Գրեյս Հոպեր

Բոլորս համակարգչի «հիմնադիր հորը» համարում են Չարլզ Բեբիջին, սակայն իրականում Գրեյս Հոփերն է ստեղծել Հովարդ Մարկ I-ի համակարգիչը: Համակարգիչն ուներ մի ամբողջական սենյակի չափ և կշռում էր 5 տոննա:

 

ԴՆԹ-ի երկշղթա, Ռոզալինդա Ֆրանկլին

Ռոզալինդա Ֆրանկլինը բրիտանացի կենսաֆիզիկոս էր, ով առաջինը դարձավ, որը մոլեկուլը կարողացավ նկարել ռենտգենյան դիֆրակցիայի միջոցով:

 

Կևլար, Ստեֆանի Կվոլեկ

1965 թ. Ստեֆանի Կվոլեկը հայտնագործեց մի նյութ, որը մեզ հայտնի է կևլար անունով, որը 5 անգամ ավելի ամուր է, քան պողպատը և միաժամանակ շատ թեթև է:

 

Հեռահաղորդակցման աղբյուր, Շիրլի Ջեքսոն

1970-ականների վերջին և 80-ականներին, երբ Շիրլին աշխատում էր լաբորատորիաներում, նրա՝ ենթատոնային մասնիկների հետազոտություններն օգնեցին գիտական հայտնագործություն կատարել, որն այսօր օգտագործվում է սենսորային հեռախոսներում և արևային լիցքավորիչներում:

 

Մազերի ալիքներ անող սարք, Թեորա Սթիվենս

1980 թ. Թեորա Սթիվենսը հայտնագործեց կանանց ամենասիրելի սարքերից մեկը՝ վարսերի ալիքներ անող արդուկ:

 

Առաջին տունը, որը 100 տոկոսով սպասարկվում էր արևային էներգիայով, Մարիա Տելկես

Մարիան ջերմաէլեկտրիկ գեներատորը հայտնագործել է 1947-ին, որը մշակվել էր այն բանի համար, որ մատակարարեր Dover Sun House կոչվող տան արևային էներգիան ու ջերմությունը:

 

Ապակեմաքրիչ, Մերի Անդերսոն

1903 թ., երբ Մերին այցելեց Նյու Յորք, նկատեց, որ վարորդը ստիպված էր բացել պատուհանն ամբողջությամբ, որպեսզի դիմապակուց մաքրի հավաքված ձյունը: Ավելի ուշ՝ 1903-ին, Մերին հայտնագործեց ապակեմաքրիչը:

 

Մեկանգամյա օգտագործման տակդիրներ, Մարիոն Դոնովան

Այս կինը հոգնել էր փոխելուց դստեր տակաշորերը, այդ իսկ պատճառով նա փորձեց խնդրին լուծում տալ: Լոգանքի համար նախատեսված վարագույրից և կարի մեքենայի օգնությամբ նա ստեղծեց տակդիր, որը հեշտացրեց նրա և մյուս բոլորի գործը:

 

Մոնոպոլիա, Էլիզաբեթ Մեգի

Մոնոպոլիան թողարկել են Պարկեր եղբայրները 1935-ին, սակայն այս խաղն իրականում մշակել է Էլիզաբեթ Մեգին: Ի սկզբանե հենց նա էր մտածել խաղի բոլոր կանոնները:

 

Անլար հաղորդակցման համակարգ, Հեդի Լամար

Հեդի Լամարը հոլիվուդյան ավստրիացի դերասանուհի էր, ով Wi-Fi-ի գյուտի հեղինակն է: Ջորջ Անթեիլի հետ միասին նա ստեղծել է ռադիոնավիգացիայի համակարգը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին:

 

Համակարգչային ալգորիթմ, Ադա Լավլեյս

Օգտագործելով մաթեմատիկական մի շարք լոգարիթմներ՝ Ադա Լավլեյսը մշակել է մեքենայի ծրագրավորման մեխանիզմը: