5 մարդ, որոնց անունները դարձել են կենցաղային օգտագործման բառեր


5 մարդ, որոնց անունները դարձել են կենցաղային օգտագործման բառեր
Հունիս 2 21:49 2020
Մեկենաս

Գայ Մեկենասը ծնվել է մեր թվարկությունից առաջ 74-64 թթ․ ընկած հատվածում: Նա ծնվել է հայտնի Ետռուսկա տոհմից և եղել է Օգոստոս կայսեր մտերիմ ընկերը և մեծ ազդեցություն է ունեցել նրա վրա։ Հայտնի են դեպքեր, երբ նա իր ազդեցությունն օգտագործել է, որպեսզի կայսրը չեղարկի տարբեր մարդկանց մահապատիժներ: Մեկենասը հովանավորել է մի շարք հռոմեացի գրողների: Մեկենասը մահացել է մ․թ․ա. 8 թ.-ին: Այժմ նրա անունով են կոչվում այն մարդիկ, ովքեր ֆինանսավորում են կրթական և մշակութային ծրագրեր:

Լովելաս

Ռոբերտ Լովելասը խորամանկ շողոքորթող էր, ով «Կլարիսա» վեպից է: Գլխավոր հերոսուհուն՝ 16-ամյա արիստոկրատուհուն, ստիպողաբար կնության են տալիս հարուստ, սակայն նենգ տղամարդու:

Լովելասն առևանգում է Կլարիսային: Աղջիկը ոչ մի կերպ չի կարողանում սիրել տղամարդուն և հրաժարվում է նրա հետ ամուսնանալուց ու ինքնասպան է լինում, իսկ Լովելասը մահանում է մենամարտում:

Չարլզ Կաինհեմ Բոյկոտ

Բոյկոտը եղել է իռլանդական հողերի կառավարիչը, որոնք պատկանել են անգլիական լորդին: Հողերի անբերքատվության պատճառով ժողովուրդը սովի էր մատնվել: Արհմիութենական կազմակերպությունը բարեփոխում է պահանջել, որն էլ թույլ կտար ազատ հող ձեռք բերել և ստեղծել ազատ վարձակալություն: Բոյկոտը սկսեց կրճատել աշխատակազմը, այնուհետև Իռլանդիայի երկրների լիգան այնպես արեց, որ կառավարիչն այլևս չկարողանա նոր աշխատողներ վարձել:

Մեգերան

Հին հունական դիցաբանության մեջ ամենասարսափելի երեք էրինեիներից է, վրեժի աստվածուհին է: 

Նախանձի և կատաղության մարմնավորում է։ Նրան պատկերում էին մի սարսափելի կնոջ՝ մազերի փոխարեն օձեր, ցցված ատամներով և ձեռքերում մտրակ։ Փոխաբերական նշանակությունը՝ չար ու զազրախոս կին։ Մեգերայի անունով կոչել են աֆրիկական գիշերային թիթեռին և Մեգերա 464 ստերոիդները։

Խուլիգան 

Խուլիգան անունով մարդն ապրել է XIX-րդ դարում Լոնդոնում: Ոստիկանության շրջանակներում այն հայտնի է որպես գող ու ավազակ:

Վարկած կա, որ այսպիսին էր ոչ միայն Պատրիկ Խուլիգանը, այլ նաև նրա ընտանիքը: Ասում են, որ ժամանակին հյուրանոց են ունեցել և իրենց հյուրերին կողոպտում, ապա սպանում էին: Այլ աղբյուրների համաձայն՝ այս ընտանիքին պատկանել է դպրոց, որտեղ երեխաների հետ նույնպես շատ վատ են վարվել: