Անհրաժեշտ է րոպե առաջ խորհրդարանում դադարեցնել անիմաստ քննարկումները, հրավիրել արտահերթ նիստ՝ հատուկ օրակարգով․ Ի․ Սաղաթելյան


Անհրաժեշտ է րոպե առաջ խորհրդարանում դադարեցնել անիմաստ քննարկումները, հրավիրել արտահերթ նիստ՝ հատուկ օրակարգով․ Ի․ Սաղաթելյան
Հունիս 2 21:52 2020

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

 

«ՀՀ Ազգային ժողովը՝ իբրև առաջնային մանդատ ստացած քաղաքական մարմին, այս պահին դրսևորում է անպատասխանատու վարքագիծ․ երբ երկիրը կանգնած է աղետի եզրին, համավարակի տարածումը դուրս է վերհսկողությունից, մահերի թիվը օրեցօր ավելանում է , իսկ տնտեսությունը փլուզվում, իրենք զբաղված են ժամավաճառությամբ։

Անհրաժեշտ է րոպե առաջ խորհրդարանում դադարեցնել անիմաստ քննարկումները, հրավիրել արտահերթ նիստ՝ հատուկ օրակարգով․իրավիճակի գնահատում և լուծումներ․
Հ․Գ. ՀՀ Ազգային ժողովը՝ մասնավորապես քաղաքական մեծամասնությունը, որը ձևավորել է կառավարություն, պետք է գիտակցի և հասկանա, որ անմիջական և անձնական պատասխանատվություն է կրում երկրում ստեղծված վիճակի համար»: