Նուբարաշենի հոգեբուժարանում կա կորոնավիրուսով վարակված 49 անձ․ ԱՆ խոսնակ


Նուբարաշենի հոգեբուժարանում կա կորոնավիրուսով վարակված 49 անձ․ ԱՆ խոսնակ
Հունիս 2 21:15 2020

Նուբարաշենի հոգեբուժարանում 3 օրվա ընթացքում կատարվել է 307 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուս է հաստատվել 49 հոգու մոտ, որից 9-ը՝ պացիենտներ են, մնացածը տարբեր բաժանմունքների աշխատակիցներ։ Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստտաեց ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«Այս պահի դրությամբ նրանցից որևէ մեկը ջերմություն չունի, գանգատներ չունեն և չկան կորոնավիրուսին բնորոշ այլ ախտանշաններ։ Նրանք առանձնացվել են առանձին տարածքում և գտնվում են մշտական հսկողության ներքո։

Հիշեցնենք, որ հունիսի 2-ի դրությամբ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 10․009 դեպք, մահացել՝ 214-ը։