Հարյուրավոր միլիոններ՝ բյուջեից. ումից է կառավարությունը սնունդ գնել COVD-19-ով ինքնամեկուսացվածների համար


Հարյուրավոր միլիոններ՝ բյուջեից. ումից է կառավարությունը սնունդ գնել COVD-19-ով ինքնամեկուսացվածների համար
Հունիս 2 21:02 2020

Նոր տիպի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ կառավարությունը սննդի գնման գործընթաց էր նախաձեռնել: Սնունդը ձեռք էր բերվում հիմնականում հյուրանոցներում ինքնամեկուսացած քաղաքացիների համար և միայն վերջերս որոշվեց, որ այդ օգնությունը կստանան նաև ինքնամեկուսացման մեջ գտնվող կարիքավոր ընտանիքները: 

 


Պետության համար սննդի ձեռքբերումը բավական կլոր գումար է արժեցել: Սակայն, էլ ավելի հետաքրքիր է, որ սննդի ձեռքբերման գործընթացի առյուծի բաժինը տեղի է ունեցել առանց մրցույթի՝ մեկ անձից գնման ընթացակարգով, ինչն արդեն իսկ ենթադրում է որոշակի կոռուպցիոն ռիսկ: Հասկանալի է, որ այս ոլորտը բավականին մրցակցային է, բենզինի ոլորտ չէ, որտեղ կան միայն 3-4 խաղացողներ և հետևաբար չկա առանձնապես լայն ընտրություն կատարելու հնարավորություն: Սակայն կառավարությունը, չգիտես ինչու, նախապատվությունը տվել է հենց ստորև ներկայացված ՍՊԸ-ին: Եվ այսպես՝ 

«Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ն շահել է 28,914,450 դրամի սննդի մատակարարման տենդերը:

«Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ն նույն «Արտ Լանչ»-ն է, որը վերջին շրջանում սնունդ է մատակարարում նաև ՔԿՀ-ներին, այն բանից հետո, երբ այդ գործառույթը հանձնվեց մասնավոր ընկերություններին: Այս ընկերությունը սնունդ է մատակարարում նաև ԿԲ-ին: 

«ՌԻՉՄԱՅՆԴ» ՍՊԸ-ն 3,568,500 դրամի տենդեր է շահել: Համաձայն պետական ռեգիստրի՝ այն պատկանում է Էդվարդ Աղասյանին: 



«ԽՈՍՊ» ՍՊԸ-ն 1,793,401 դրամի տենդեր է շահել:

Համաձայն պետական ռեգիստրի ՍՊԸ-ի սեփականատերերն են հանդիսանում հետևյալ անձինք.

ՍՊԸ-ն նաև հասցրել է վերջերս տուգանվել՝ ՊԵԿ-ի կողմից վարչական խախտում թույլ տալու պատճառով: 


«ՍՊ Հոլդինգ» ՍՊԸ-ն՝ 3,632,500 ՀՀ դրամի տենդեր: ՍՊԸ-ն, ինչպես երևում է համապատասխան փաստաթղթերից, հարկային պարտավորությունները կատարելու հետ որոշակի խնդիրներ ուներ: 


Մեկ անձից գնման ընթացակարգով սնունդ է ձեռք բերվել՝ «ԵՆՅԱՆ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ից 7,304,100, Գայանե Հովհաննիսյան Ա. Ձ-ից. 2,324,999, «ՖԵՐԱԿՕ» ՍՊԸ-ից 9,018,000, Գառնիկ Գրիգորյան Ա.Ձ-ից. 4,098,610, «Արիես լանչ» ՍՊԸ-ից 16,026,690, «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ից 27,475,500, «Ասադոր» ՍՊԸ-ից 6,041,600:

Նյութի աղբյուր՝ lurer.com