Վճռաբեկ դատարանի դատավորներից մեկը վարակվել է կորոնավիրուսով


Վճռաբեկ դատարանի դատավորներից մեկը վարակվել է կորոնավիրուսով
Հունիս 2 20:35 2020

Վճռաբեկ դատարանի դատավորներից մեկը վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը։ 

Վիրուսը Վճռաբեկ դատարանում հաստատվել է եւս երեք հոգու մոտ, որոնք դատավորի օգնական են։ Կարեն Փոլադյանի խոսքով՝ փորձում են մեկուսացնել վարակակիրների հնարավոր շփման շրջանակը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ կորոնավիրոսով վարակվել էր Վարչական դատարանի աշխատակիցներից մեկը, 3 աշխատակից Վճռաբեկ դատարանից, 6-ը՝ Վեդիի դատարանից։