«Որպես երկիր՝ մենք տոտալ ձախողել ենք համավարակի դեմ պայքարը». Մարուքյան


«Որպես երկիր՝ մենք տոտալ ձախողել ենք համավարակի դեմ պայքարը». Մարուքյան
Հունիս 2 19:15 2020

«Վարակի կառավարման հնարավորությունը բաց է թողնված: Հիմա արդեն ոչինչ չի աշխատում՝ տեղորոշում, հորդոր: Առաջ ես առաջիններից էի, որ ասում էի՝ չեղարկեք Բերգամոյի չվերթը, փակեք Իրանի հետ սահմանը: Որպես երկիր՝ մենք տոտալ ձախողել ենք համավարակի դեմ պայքարը: Հիմա մենք պետք է ամեն ինչ անենք, որ կարողանանք գոնե վարակը վերադարձնենք կառավարելիության շրջան»,- «Ֆակտոր»-ի ուղիղ եթերում ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նա նաև անդրադարձավ հարցին, թե ինքն էլ ժամանակին դեմ էր դիմակ կրելուն՝ պնդելով, որ ինքը դիմակ կրելուն երբեք դեմ չի եղել, պարզապես երբ ԱԺ նիստի ժամանակ Արարատ Միրզոյանը միակ դիմակ չկրած մարդուն՝ Գևորգ Պետրոսյանին, սպառնացել է դուրս հրավիրել դահլիճից, ինքը հիշեցրել է, որ դրա օրինական իրավունքը ԱԺ նախագահը չունի:

 



loading...