Հայաստանի ԱԺ-ն արտահերթ նիստ կանցկացնի


Հայաստանի ԱԺ-ն արտահերթ նիստ կանցկացնի
Հունիս 2 18:55 2020

Հայաստանի խորհրդարանը հունիսի2-ին արտահերթ նիստ կանցկացնի։ Այս մասին որոշումը ընդունվել է Ազգային ժողովի նիստում։ Տվյալ նախաձեռնությամբ հանդես է եկել խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանը։

Նա, մասնավորապես, նշել է, որ օրակարգի հագեցվածության պատճառով խորհրդարանը հազիվ թե հասցնի ավարտել իր աշխատանքն այս շաբաթ։ «Խորհրդարանական քառօրյան», որը պետական տոնի պատճառով 2 օրով տեղափոխվել էր, արագ ավարտելու համար պատգամավորները ստիպված են արտաժամյա աշխատել, այլապես կստացվի, որ ամբողջ օրակարգի քննարկման համար իրեք պետք է երեք շաբաթ տրամադրեն։

Նշենք, որ Ազգային ժողովի օրակարգում ռեկորդային թվով՝ 47 հարց կա։ Արտահերթ նիստը կսկսվի 18։30 եւ կտեւի մինչեւ 20։00։



loading...