Պետք է պարզապես ներքին խիզախություն ունենալ, դադարեցնել ապօրինությունները և մաղթել հատկապես ռիսկային խմբում գտնվող անձանց առողջություն․ Վարդևանյան


Պետք է պարզապես ներքին խիզախություն ունենալ, դադարեցնել ապօրինությունները և մաղթել հատկապես ռիսկային խմբում գտնվող անձանց առողջություն․ Վարդևանյան
Հունիս 2 18:44 2020

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 «Առաջին անգամ չէ, որ Դատախազությունը իրավական մեկնաբանությունների մեջ, դուրս է գալիս իրավական հարթությունից: Առաջին անգամ չէ, երբ տեսնում ենք, որ Դատախազությունը իրավական փաստաթղթերի մի մասը իբր «նկատում է», մյուս մասերը պարզապես չի նկատում: Ցանկանում եմ անդրադառնալ միայն այս հարցին, չնայած գործընկերներս արդեն իսկ սպառիչ պատասխան տվել են:

Պարզապես սա այն դեպքն է, երբ դատախազությունը ուղղակի չի հասցրել ուսումնասիրել Վարչական դատավարության օրենսգիրքը, ինչը ցավալի է: Իրավական աբսուրդ է, որ հարույրավոր դատախազների տարեկան գործունեության վերաբերյալ հաղորդումը, Ազգային ժողովում վերածվում է Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ հարց ու պատասխանի, բայց ավելի վատ է այն, որ Գլխավոր դատախազը պարզապես իշխանական պատգամավորին միայն չհակադարձելու համար՝ ակնհայտ սխալ տեղեկություն է հայտնում: Հարգելիներս, Վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածը նախապես ուշադիր կարդացեք, դրանից հետո հայտարարություններ արեք, թե ինչ եք բացառում, իսկ ինչ չեք բացառում: Հայցի ապահովման միջոցը բավարարելու դատարանի որոշումը բողոքարկման ենթակա չէ…

Հ.Գ. Կորոնավիրուսային վարակի տարածման նման տեմպերի պայմաններում և ցավալիորեն մահվան դեպքերի աճի պայմաններում, երբ ռիսկային խմբում գտնվող, կալանավորման ոչ մի հիմք չունենալու իրավիճակում կալանավորումը ֆետիշացվում է, փաստացի վերածելով պատժի՝ դա իսկապես անմարդկային է: Կարծում եմ պետք է պարզապես ներքին խիզախություն ունենալ, դադարեցնել ապօրինությունները և մաղթել հատկապես ռիսկային խմբում գտնվող անձանց առողջություն»։



loading...