Լաս Վեգասում տեղի ունեցող ցույցերի ժամանակ ցուցարար է մահացել (տեսանյութ)


Լաս Վեգասում տեղի ունեցող ցույցերի ժամանակ ցուցարար է մահացել (տեսանյութ)
Հունիս 2 18:15 2020

ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում բողոքի ակցիայի մասնակիցները հարձակվել են իրավապահների վրա, և ոստիկանության պատասխան կրակի հետևանքով մեկ ցուցարար է մահացել:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ոստիկանների հետ փոխհրաձգություն է տեղի ունեցել Լաս Վեգասի դաշնային դատարանի շենքում: Ըստ նախնական տվյալների՝ քաղաքի ոստիկանության ծառայողը կրակ է բացել դատարանի շենքի մոտ, ապստամբության մեկ այլ մասնակից վիրավորվել է:

 

 

«Ժամը 23.22-ի սահմաններում ոստիկանությունը հայտնաբերել է մի քանի միավոր հրազենով զինված ցուցարարի։ Օբյեկտը մոտեցել է, զենքը հանել, և ոստիկանությունը կրակ է բացել նրա վրա։ Կասկածյալը վիրավորվել և տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նա մահացել է», - ասել է Լոմբարդոն մամուլի ասուլիսում: Տեղի ոստիկանության շերիֆը հավելել է, որ մեկ այլ՝ խաղատներից մեկում տեղի ունեցած միջադեպի ժամանակ իրավապահը, ով հրազենային վիրավորում էր ստացել, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Նրա կյանքի համար պայքարում են։ Կասկածյալը կալանավորված է: