Վաղը ապրանքս բերելու եմ, տենամ ով է փակում շուկան. բահերով կհելնենք ձեր դեմը. «Մեյմանդարի» շուկայում իրավիճակը թեժացավ


Վաղը ապրանքս բերելու եմ, տենամ ով է փակում շուկան. բահերով կհելնենք ձեր դեմը. «Մեյմանդարի» շուկայում իրավիճակը թեժացավ
Հունիս 2 17:13 2020



Թող պարետը մեր փողը տա, մենք էլ գնանք տուն: Այս մասին, այսօր՝ հունիսի 2-ին, Արմավիրի մարզի «Մեյմանդարի» շուկայում բողոքի ակցիայի ժամանակ ասաց գյուղացիներից մեկը՝ բողոքելով շուկան 24 ժամով փակելու որոշման դեմ:

«Ես վաղը իմ ապրանքը բերելու եմ, տենամ ով է փակում շուկան: Բահերով կհելնենք ձեր դեմը»,-ասաց նա:

 

Արմավիրի մարզի ոստիկանության պետ, գնդապետ Արամ Հովհաննիսյանն էլ պատասխանեց. «Ես փակելու եմ»: