Ողբերգական ավտովթար Տավուշի մարզում. Դիլիջանի անտառում ՀՀ ՊՆ «ՈՒԱԶ»-ը բախվել է ծառին. կա 1 զոհ, 1 վիրավոր


Ողբերգական ավտովթար Տավուշի մարզում. Դիլիջանի անտառում ՀՀ ՊՆ «ՈՒԱԶ»-ը բախվել է ծառին. կա 1 զոհ, 1 վիրավոր
Հունիս 2 14:56 2020

Այսօր՝ հունիսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 13։35-ի սահմաններում սահմաններում «ՈՒԱԶ» մակնիշի ՊՆ համարանիշի ավտոմեքենայի վարորդը Դիլիջան քաղաքի «Գորնայա Արմենիա» հանգստյան տան հարևանությամբ գտնվող անտառում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է ծառին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել է հիվանդանոց

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորը ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում։



loading...